Իրանական ԶԼՄ-ները հայտնում են Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտների մոտ տեղի ունեցած պայթյունների մասին

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտների մոտ տեղի ունեցած պայթյունների մասին

Իրանական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած աղբյուրները, հայտնում են Քուվեյթի տարածքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների մոտ տեղի ունեցած հզոր պայթյունների մասին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպերը գրանցվել են Բուբիան կղզում և «Վիրջինիա» ռազմական ճամբարի տարածքում։ Երկու օբյեկտներն էլ հայտնի են որպես տարածաշրջանում ամերիկյան զինծառայողների տեղակայման վայրեր։

Աղբյուրների փոխանցմամբ՝ պայթյունների ձայնը լսվել է զգալի հեռավորությունից։ Նշվում է, որ «Վիրջինիա» ճամբարը կարևոր լոգիստիկ և տարանցիկ հանգույց է ԱՄՆ զինված ուժերի համար, ինչի պատճառով այնտեղ տեղի ունեցող ցանկացած միջադեպ մեծ ուշադրության է արժանանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում