Իրանը Ջեյ Դի Վենսին բողոք է ներկայացրել Թրամփի փեսայի դեմ․ Drop Site News
15/07/2026 22:18
Կարդացեք նաև
Իրանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անձնական հաղորդագրություն է ուղարկել, որում մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին, ինչպես նաև Սթիվ Ուիթքոֆին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում ստացված գաղտնի տեղեկատվությունն անձնական ֆինանսական շահի համար օգտագործելու և այն բացահայտելու մեջ։ Այս մասին հայտնում է Drop Site News-ը՝ հղում կատարելով իրանցի անանուն պաշտոնյային։
Հրապարակման համաձայն՝ իրանական կողմը պնդում է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված զգայուն տեղեկությունները կարող էին օգտագործվել ֆինանսական օգուտ ստանալու նպատակով։
Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը կտրականապես հերքել է նման հաղորդագրություն ստանալու փաստը և մերժել է ներկայացված մեղադրանքները՝ դրանք որակելով կեղծ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում