Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիան 300 մլն եվրո կտրամադրի որպես օգնություն Կիևին՝ 16 բազմաթիրախային Gripen կործանիչներ գնելու համար։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ֆինանսավորումը թույլ կտա Ուկրաինային մինչև 2029 թվականը ձևավորել շվեդական 16 բազմաթիրախային Gripen E կործանիչներից բաղկացած էսկադրիլիա։ Օգնության փաթեթը ներառում է նաև օդաչուների և ինժեներատեխնիկական անձնակազմի պատրաստում, սիմուլյատորների, պահեստամասերի և այլ սարքավորումների մատակարարում, որոնք անհրաժեշտ են ինքնաթիռները շարք մտցնելու և առաջնագծում դրանք կիրառելու համար», – նշվում է տեքստում։
Ավելի վաղ պաշտպանական ոլորտի մասնագիտացված հրատարակությունները Ուկրաինային 16 Gripen E կործանիչների մատակարարման պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատել էին 2,2 մլրդ եվրո։
Հայտարարությունը տարածվել է Սթարմերի՝ Կիև կատարած այցի ժամանակ, որը նրա վերջին արտասահմանյան այցն է որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Նա պետք է լքի իր պաշտոնը հուլիսի 20-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում