«Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալուց հետո գործը վերակենդանացվել է. Մամիկոն Ասլանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալուց հետո գործը վերակենդանացվել է. Մամիկոն Ասլանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, անդրադառնալով իր նկատմամբ իրականացվող «հերթական կամ հեթապահ «քրեական» գործին», ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է․ «Այս գործն իմ մասին չի եղել, ուղղակի 2026 թվականին, երբ հայտարարել եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին, այդ գործը վերակենդանացվել է և քննչական մարմինները հարկ են համարել այդ   գործով ինձ որպես մեղադրայել ներգրավել»։

Նա հայտնել է, որ այս քրեական գործը քննվում է 2022 թվականից։

«Ես ցուցունք չեմ տվել, իմ նկատմամբ կիրառվել է  խափանման միջոց՝ չբացակայելու արգելք և գրավ, շարունակել եմ իմ սովորական քաղաքական աշխատանքային գործունեությունս»,- ասել է Ասլանյանը։

Նա նաև նշել է, որ այդ  գործը իր՝ 2021 թվականին կալանավորման գործից առաձնացված գործ է՝ «պահեստային տարբերակ իմ վրա հավելյալ ճնշում գործադրելու համար», որպեսզի զերծ պահեն քաղաքական ակտիվությունից։

«Բնականաբար, իմ պարագայում ճնշումների միջոցով հնարավոր չէ մեղմել, ապրում եմ իմ կյանքով՝ իմ սկզբունքներին, գաղափարներին հավատարիմ»,- նշել է Ասլանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում