Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները
16/07/2026 21:33
Կարդացեք նաև
Դուբայի իշխանությունները հերքել են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե քաղաքի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել․ հաղորդվում է Դուբայի կառավարության մամուլի ծառայության՝ X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։
«Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը հերքում է Reuters գործակալության տարածած տեղեկությունների իսկությունը՝ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ և հայտարարում, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում