CENTCOM-ը հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մասին
16/07/2026 23:17
Կարդացեք նաև
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք սկսելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ գործողությունների նպատակն է թուլացնել Իրանի այն ռազմական կարողությունները, որոնք, ըստ Վաշինգտոնի, օգտագործվում են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների համար։
CENTCOM-ի տվյալներով՝ հարվածների ընթացքում թիրախավորվել են Իրանի ափամերձ պաշտպանության համակարգեր, հրթիռային դիրքեր և այլ ռազմական օբյեկտներ։
Ամերիկյան հրամանատարությունը գործողության հնարավոր հետևանքների կամ կորուստների մասին մանրամասներ չի հայտնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում