Օկակա. Սևամորթ ֆուտբոլիստներն ստիպված են ավելի շատ ջանք թափել

Սամպդորիայի հարձակվող Ստեֆանո Օկական հայտարարել է, որ ավելի շուտ կհրավիրվեր Իտալիայի ազգային հավաքական,եթե սևամորթ չլիներ։

25-ամյա ֆուտբոլիստն իր նորամուտը նշեց Աձուրիների կազմում սեպտեմբերին, երբ հավաքականի գլխավոր մարզիչն արդեն Անտոնիո Կոնտեն էր։

Օկական կարծում է, որ իր մաշկի գույնը դժվարացնում է միջազգային հարթակում իր առաջընթացը։

-Եթե ես սպիտակ լինեի, ապա ավելիին կարող էի հավակնել. սևամորթը ստիպված է միշտ շատ ավելին տալ

Ես ինձ լիովին իտալացի եմ զգում։ Երբ մայիսին ինձ հրավիրեցին Նիգերիայի հավաքական, ես հրաժարվեցի, քանի որ ինձ «բնական» չէի զգում՝ Նիգերիայի կազմում խաղալը պատկերացնելիս, ինչպես զգում էի, երբ Կոնտեն հրավիրեց ինձ Իտալիայի կազմում խաղալու։

Բայց իմ անցյալը, պատանեկությունն այնտեղ է, ու այսօր ես նման եմ ծառի, որը չչգիտի իր արմատները,-ասել է Օկական «La Gazzetta»-ին տված հարցազրույցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում