ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանի դեմ հարվածները չեն փոխի Թեհրանի դիրքորոշումը․WP
Կարդացեք նաև
ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում է, որ Վաշինգտոնի ռազմական հարվածները չեն ունենա էական ազդեցություն Իրանի վրա և չեն ստիպի Թեհրանին մեղմել իր դիրքորոշումը բանակցություններում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզությունում գնահատում են, որ ԱՄՆ-ն և Իրանը հայտնվել են «պատերազմի և խաղաղության անվերջ ցիկլում», որտեղ ռազմական գործողությունները չեն ապահովում որևէ կողմի վճռորոշ առավելություն։
The Washington Post-ի տվյալներով՝ նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած՝ հարվածների ընդլայնման ռազմավարությունը հանգեցրել է փակուղային իրավիճակի, որը, բացի ռազմական հետևանքներից, պարունակում է նաև քաղաքական ռիսկեր։
Հրատարակության աղբյուրների խոսքով՝ այդ ռիսկերը պայմանավորված են նաև ԱՄՆ-ի ներսում հակամարտության վերաբերյալ աճող քննադատությամբ, ինչը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել վարչակազմի վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում