Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում
Կարդացեք նաև
Լիբանանի բանակի հրամանատարությունը հուլիսի 21-ին հայտարարել է, որ Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում լիբանանցի զինվորականների տեղակայման ժամանակ իսրայելական ուժերը կրակ են բացել բանակի ստորաբաժանումներից ոչ հեռու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Ավելի վաղ Լիբանանի բանակը հայտնել էր, որ իր զինվորները սկսել են տեղակայվել հարավում գտնվող Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում այդ հատվածից իսրայելական ուժերի դուրսբերումից հետո։
Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, ըստ որի՝ իսրայելական զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում