Իրանի նախկին ԱԳ նախարարը սպառնացել է գրավել ամերիկյան ռազմաբազա

Իրանի նախկին ԱԳ նախարարը սպառնացել է գրավել ամերիկյան ռազմաբազա

Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունների դեպքում Իրանը, իր գնահատմամբ, ունի այնպիսի հնարավորություններ, որոնք Վաշինգտոնը չունի։

Նրա խոսքով՝ Իրանը կարող է վերահսկողություն հաստատել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկի նկատմամբ։

«Դա հեշտությամբ հնարավոր է իրականացնել Իրաքում, Քուվեյթում և Բահրեյնում», – ասել է Մոթաքին։

Նախկին նախարարի պնդմամբ՝ Իրաքում և Քուվեյթում կան խմբեր, որոնք հանդես են գալիս ամերիկյան ռազմաբազաների դեմ և հնարավոր ռազմական գործողությունների դեպքում կարող են միանալ հակամարտությանը։

Մոթաքին նաև հայտարարել է, որ եթե Իրանը կարողանա գրավել ամերիկյան ռազմաբազաներից մեկը, գերեվարել շուրջ 200 զինծառայողի և վերահսկողություն հաստատել այդ օբյեկտի նկատմամբ, ապա, իր կարծիքով, դա կարող է ստիպել ԱՄՆ-ին հրաժարվել պատերազմի հետագա շարունակությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում