Ֆոբիաները կարելի է բուժել․ Զախարովան՝ Կալլասին

Ֆոբիաները կարելի է բուժել․ Զախարովան՝ Կալլասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում արձագանքել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի՝ եվրոպական երկրների նկատմամբ Մոսկվայի սպառնալիքի վերաբերյալ հայտարարությանը։

«Լավ լուրն այն է, որ ֆոբիաները կարելի է բուժել»,-Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում