ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավարը հանդես է եկել պաշտոնը ստանձնելուց հետո առաջին ուղերձով
22/07/2026 20:42
Կարդացեք նաև
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ընտրված ղեկավար Խալիլ ալ-Հայյան պաշտոնը ստանձնելուց հետո հանդես է եկել իր առաջին հրապարակային ուղերձով։
Նա հայտարարել է, որ կազմակերպությունը «կշարունակի ընթանալ նույն ճանապարհով մինչև Ալ-Աքսա մզկիթի և Պաղեստինի ազատագրումը»։
Ալ-Հայյան նաև դիմել է Գազայի հատվածի բնակիչներին՝ հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ը կաշխատի «Գազան ազատելու ցավից և այնտեղ արժանապատիվ կյանք վերականգնելու ուղղությամբ»։
Բացի այդ, նա աջակցություն է հայտնել Արևմտյան ափի և Երուսաղեմի պաղեստինցի բնակիչներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում