Կաղաչեն, որ գոնե Վեհափառն իրենց բանտերում այցելի. Բագրատ Սրբազան

Կաղաչեն, որ գոնե Վեհափառն իրենց բանտերում այցելի. Բագրատ Սրբազան

Այնպես, ինչպես ամեն ինչի մեջ իրենք ապաբարոյական, ապազգային, ապահոգևոր են, այս առումով էլ նույնն են անում։ Այս մասին անդրադառնալով Վեհափառ հայրապետին 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստին չհրավիրելուն ասել է Բագրատ Սրբազանը։

«Եթե մի քիչ բարոյականություն ու խելք ունենային ՝ կարծում եմ կհրավիրեին։ Սա վտանգավոր է նաև նրանով, որ երկար տարիների 30 ամյա այս ամբողջ ժամանակաշրջանի ավանդույթներ են խախտում, 2023 թվականին՝ դեպի 24 գնացող՝ Ամանորյա հայրապետական ուղերձը հանեցին, արշավը տեղի ունեցավ հիմա ևս մի ավանդություն են իրենք կտրում։ Հիմա քննարկում են՝ դա օրենքի ուժ ունի՞, թե՞ չունի։

Իրենք կարևոր գծեր են հատում, նաև հարթակ ստեղծելով կամ նախադեպ ստեղծելով ապագայի համար։ Իրենք հավերժ չեն մնալու իշխանություն, չէ, բայց հնարավորություն են տվել հաջորդ իշխանություններ նման ձև վարվելու։ Սա նշանակում է պետականության եղած ինստիտուտի, հիմքի, գիտակցության, տրամաբանության, շարունակականության, հիշողության խախտում, ջարդում։ Ւրենք իրենց նկարագիրն են արտահայտում, ոչ մեկին ոչինչ չեն անում։

Ես հիշում եմ՝ նախորդ անգամ նախագահի ընտրությունից հետո խնդրում, աղաչում, պաղատում էին, որ Վեհափառը գնար, աղաչում, պաղատում էին, նաև նախորդ խորհրդարանին էլ էին աղաչում։ Շատ էին աղաչում, հիմա որոշել են չաղաչել, հետո կաղաչեն, որ գոնե իրենց բանտերում այցելի»,-ասել է Սրբազանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում