Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ հարված հասցնելու հնարավորության մասին․ Axios

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ հարված հասցնելու հնարավորության մասին․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դիտարկում է Իրանի դեմ աննախադեպ մասշտաբի ռազմական հարված հասցնելու հնարավորությունը։

«Ես մոտ եմ որոշում կայացնելուն։ Մենք լիովին պատրաստ ենք դրան։ Նրանք դեռ բավարար չափով ցավ չեն զգացել», — ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում Իսրայելը կարող է շատ արագ միանալ գործողությանը, սակայն, իր խոսքով, ԱՄՆ-ն դրա համար որևէ աջակցության կարիք չունի։

«Եթե ես խնդրեմ, Իսրայելը կմիանա երկու րոպեի ընթացքում, բայց մեզ ոչ ոք պետք չէ», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ Թրամփը զգուշացրել է, որ Իսրայելի մասնակցությունը Իրանի դեմ հնարավոր հարվածներին կարող է հետևանքներ ունենալ հենց Իսրայելի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում