Սայքս-Պիկոյի դարաշրջանն ավարտվել է․ Էբրահիմ Ազիզի

Սայքս-Պիկոյի դարաշրջանն ավարտվել է․ Էբրահիմ Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ «Սայքս-Պիկոյի դարաշրջանը վաղուց ավարտվել է»՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը և տարածաշրջանային ազդեցությանը։

«Այն օրը, երբ դուք կկորցնեք Դիեգո Գարսիան, ինչպես նաև ձեր մյուս գաղութները, արդեն մոտ է», – գրել է Ազիզին։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան «խելամիտ կվարվեր», եթե ուշադրություն դարձներ սեփական սահմանների խոցելիությանը և ընդուներ, որ Իրանի հնարավորությունները դուրս են գալիս միայն ռազմական տարբերակների շրջանակից։

«Մեծ Բրիտանիան պետք է գիտակցի, որ Իրանի կարողությունները շատ ավելի լայն են, քան միայն ռազմական միջոցները», – նշել է Իրանի խորհրդարանի ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում