Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

Իրանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչին և Բադր Աբդելաթին հեռախոսազրույց են անցկացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ ներկայացնելով զրույցի մանրամասները։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ կապերը և տարածաշրջանային զարգացումները։

Հաղորդվում է, որ երկու բարձրաստիճան դիվանագետները նաև մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանում վերջին զարգացումների և Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության սրման շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում