Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայում ARAMCO-ի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին
Կարդացեք նաև
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը, որը հայտնի է որպես հութիներ, հայտարարել է Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում՝ Ջիզանում գտնվող Saudi Aramco ընկերության նավթավերամշակման գործարանի ուղղությամբ հրթիռային հարված իրականացնելու մասին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ջիզանի տարածքում պայթյուններ են արձանագրվել, իսկ համացանցում հրապարակված տեսանյութերում գործարանի տարածքից բարձրացող խիտ ծուխ է երևում։ Արբանյակային հրդեհների դիտարկման տվյալները նույնպես օբյեկտի արևելյան հատվածում մի քանի նոր ջերմային օջախներ են արձանագրել։
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը Ջիզանի բնակիչներին հնարավոր վտանգի մասին նախազգուշացում էր տարածել, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ վտանգն անցել է։
Միաժամանակ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել, որ նավթավերամշակման գործարանը հարված է ստացել։ Զոհերի կամ հասցված վնասի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ նույնպես չեն հրապարակվել։
Հութիները հայտարարել են, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Սաուդյան Արաբիայի գլխավորած ուժերի՝ Եմենի Հոդեյդա նահանգում հութիների ռազմական օբյեկտների դեմ իրականացված հարվածների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում