Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակում որևէ փոփոխություն չկա․ Էսմայիլ Բաղայի
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունների անցկացումը։
Նրա խոսքով՝ հուլիսի 24-ին և 25-ին Թեհրանում կայացած բանակցությունների նոր փուլերի ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովման ընդհանուր սկզբունքների և մեխանիզմների շուրջ՝ «երկու ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքների պահպանմամբ»։
Բաղային նշել է, որ այս ուղղությամբ գրանցվել են էական առաջընթացներ։ Նրա խոսքով՝ Օմանի պատվիրակությունը Թեհրանից հեռացել է հուլիսի 25-ի երեկոյան, սակայն երկու երկրների միջև տեխնիկական և քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։
Միաժամանակ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում