Իրանը չի նախատեսում վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ․ Nour News

Իրանը չի նախատեսում վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ․ Nour News

Իրանը չի ծրագրում պատվիրակություն ուղարկել Պակիստան կամ Կատար՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է իրանական Nour News գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունները, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները կարող են վերսկսվել Ժնևում, Դոհայում կամ Իսլամաբադում։

Իրանի պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին գործողությունները բարդացրել են Իրանի և Օմանի միջև ընթացող հարաբերականորեն հաջող բանակցային գործընթացը։

«ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին քայլերը բարդացրել են Իրանի և Օմանի միջև համեմատաբար հաջող բանակցությունները», — նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում