ՀՀ այսօրվա «քաղաքական իշխանությունը» բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին․ Արտակ Զաքարյան
Կարդացեք նաև
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ, Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, լրագրողը հարցնում է Դոնալդ Թրամփին «…Ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որ Իրանը Չինաստանից 400 հրթիռային համակարգեր է ստանալու՝ Պակիստանի միջոցով»:
Նշեմ, որ Reuters լրատվական գործակալությունը երեկ հայտնել է, որ նման գործարք կա՝ հղում անելով իր աղբյուրներին: Պակիստանի ՊՆ-ն և Չինաստանի ԱԳՆ-ն արդեն հերքել են գործակալության հրապարակումը։ Պեկինում հայտարարել են, որ «համապատասխան հաղորդագրությունները բացարձակապես անհիմն են»՝ ընդգծելով, որ Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին և պահպանում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ոլորտում գործող ազգային օրենսդրությունը։
Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է չինական QW-12 և FN-16 ինֆրակարմիր հրթիռներով զինված շարժական զենիթահրթիռային համալիրներին (MANPADS), որոնք նախատեսված են ցածր բարձրությամբ թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Reuters-ի աղբյուրների պնդմամբ՝ նախատեսվել է մաակարարումներն իրականացնել Պակիստանի տարածքով։ Եթե հավատանք Reuters-ի լայս լուրին, ապա մատակարարման ուղղին ևս տարօրինակ է, քանի որ վերջին ամիսներին հենց Պակիստանն է հանդես եկել, և հիմա էլ փորձում է հանդես գալ որպես միջնորդ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև։
Հ.Գ.
Հետաքրքիր է, երբ աշխարհի հիմնական լուրերն ու քաղաքական իրադարձություններն ուժի, ուժային գործոնների, լայնածավալ ռազմական ռիսկերի, բարձր տեխնոլոգիական մրցավազքերի ու էներգետիկ ռեսուրսների մասին են, այդ դեպքում ծաղիկ ծախելն է ավելի ձեռնտու, թե՞ ձուկ ծախելը…
Իսկ գուցե ավելի հետաքրքիր է քննարկել, թե ՔՊ-ի՝ միմյանցից ոչնչով չտարբերվող, անմիտ հայացքներով պատգամավորներից՝ ով ինչ պաշտո՞ն կզբաղեցնի…
Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին»,- գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում