Մելոնին սպառնացել է կասեցնել Շենգենի համաձայնագրի գործողությունը Իսպանիայի հետ

Մելոնին սպառնացել է կասեցնել Շենգենի համաձայնագրի գործողությունը Իսպանիայի հետ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Հռոմը կարող է կասեցնել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողությունը՝ անօրինական միգրացիայի աճի ֆոնին։

Նրա խոսքով՝ նման քայլը կարող է քննարկվել այն բանից հետո, երբ հարյուրավոր միգրանտներ Մարոկկոյի կողմից հատել են Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաքի սահմանը՝ լրացուցիչ ճնշում գործադրելով իսպանական սահմանապահ ծառայությունների վրա։

Մելոնին ընդգծել է, որ Իտալիան պատրաստ է դիմել «արտակարգ միջոցների»՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի նպատակով, այդ թվում՝ դիտարկել Իսպանիայի հետ Շենգենյան ռեժիմի ժամանակավոր կասեցման հնարավորությունը։

Վարչապետը նաև հայտարարել է, որ Իտալիան մտադիր է խստացնել սահմանների պահպանությունը, ուժեղացնել պայքարը միգրանտների անօրինական տեղափոխմամբ զբաղվող մաքսանենգ ցանցերի դեմ և ավելացնել երկրից արտաքսումների թիվը։

Մելոնիի հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ Սեուտայում միգրացիոն ճնշման աճը կրկին դարձել է եվրոպական երկրների ուշադրության կենտրոնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում