Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին

Իրանի Պարսից ծոցի ջրային ուղիների կառավարման կազմակերպությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։

Կազմակերպության տարածած հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի շարունակվող գործողություններով։

«Տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի շարունակվող ագրեսիվ գործողությունների պատճառով Հորմուզի նեղուցով անցումն այս պահին փակ է։ Հենց որ վերականգնվեն կայունությունն ու անվտանգությունը, ներկայացված բոլոր հայտերը կքննարկվեն հերթականության կարգով, և թույլտվությունները կտրամադրվեն աստիճանաբար», – նշված է հայտարարության մեջ։

Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն ծովային ուղիներից մեկը, որով իրականացվում է նավթի և հեղուկացված բնական գազի զգալի մասի միջազգային փոխադրումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում