ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին․ CBS News

ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին․ CBS News

ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են, հնարավոր է, մինչ օրս ամենամասշտաբային ավիահարվածների արշավն իրականացնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։ Այդ մասին հայտնում է CBS News-ը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ հարվածները կարող են սկսվել արդեն առաջիկա հանգստյան օրերին։

ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են գործողությունն ավարտելու հնարավորությունը մինչև երկուշաբթի ֆինանսական շուկաների բացվելը՝ ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսության վրա հնարավոր տնտեսական ազդեցության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Միևնույն ժամանակ, գործողության վերջնական ժամկետները դեռևս հաստատված չեն։

CBS News-ի փոխանցմամբ՝ Իսրայելը տեղեկացված է ծրագրերի մասին և սերտորեն համակարգում է իր գործողությունները ԱՄՆ-ի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում