Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին․ NBC News

Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին․ NBC News

Ռուսաստանը Իրանին տրամադրում է էլեկտրոնային հետախուզության տվյալներ, որոնք օգնում են Թեհրանին հայտնաբերել ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը՝ դրանց ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու, ինչպես նաև ամերիկյան արտադրության սպառազինության աշխատանքը խափանելու համար։ Այդ մասին հայտնում է NBC News-ը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական արբանյակային դիտարկման և ազդանշանային հետախուզության տվյալները, հավանաբար, մեծացնում են Իրանի կարողությունները՝ դիմակայելու ամերիկյան ավիահարվածներին՝ միաժամանակ բարձրացնելով սեփական օդային գործողությունների ճշգրտությունն ու արդյունավետությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում