Իրանը պնդում է, որ Ուկրաինայի հարձակումը իրանական նավի վրա եղել է կանխամտածված․ Էսմայիլ Բաղայի
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումը եղել է կանխամտածված, և Թեհրանը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կիևին պատասխանատվության ենթարկելու համար։
Բաղային նշել է, որ Ուկրաինայի պաշտոնյաները՝ ինչպես Իրանի արտգործնախարարի հետ անմիջական շփումների ընթացքում, այնպես էլ Թեհրանին փոխանցված պաշտոնական հաղորդագրություններում, պնդել են, թե միջադեպը եղել է ոչ դիտավորյալ։
Սակայն, Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, առկա բազմաթիվ փաստերն ու հանգամանքները, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի հրապարակային հայտարարությունները, վկայում են, որ հարձակումը եղել է կանխամտածված։
«Մենք լսել ենք ուկրաինական կողմի բացատրությունները և սպասում ենք տեսնելու, թե արդյոք նրանք կձեռնարկեն քայլեր, որոնք կհաստատեն իրենց պնդումը, որ այս հանցագործությունը եղել է ոչ դիտավորյալ», – հայտարարել է Բաղային։
Նա ընդգծել է, որ Իրանը «անպայման կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ինչպես Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ նմանատիպ դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում