Թրամփի վարկանիշը նվազել է, դեմոկրատներն առաջ են անցել տնտեսության հարցում․ Reuters/Ipsos
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանրային աջակցության մակարդակը շարունակում է նվազել, իսկ դեմոկրատներն առաջին անգամ գրեթե մեկ տասնամյակի ընթացքում առաջ են անցել հանրապետականներից տնտեսության կառավարման հարցում ընտրողների վստահության ցուցանիշով։ Այդ մասին վկայում են Reuters/Ipsos-ի նոր հարցման արդյունքները։
Հարցման համաձայն՝ գրանցված ընտրողների 37%-ը կարծում է, որ դեմոկրատներն ավելի արդյունավետ մոտեցում են առաջարկում ԱՄՆ տնտեսության կառավարման հարցում, մինչդեռ հանրապետականներին նախապատվություն է տվել հարցվածների 36%-ը։
Միաժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է 37%-ից մինչև 35%։
Հարցումը նաև ցույց է տվել, որ եթե ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններն անցկացվեին այժմ, գրանցված ընտրողների 42%-ը կքվեարկեր Դեմոկրատական կուսակցության թեկնածուի օգտին, մինչդեռ Հանրապետական կուսակցության թեկնածուին կաջակցեր 37%-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում