Իրանը նոր հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազային. i24 News
04/08/2026 10:08
Կարդացեք նաև
Իրանը հերթական հարվածն է հասցրել Քուվեյթի հյուսիսում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտին։ Այդ մասին հայտնում է i24 News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։
Հաղորդվում է, որ երկրի հյուսիսային հատվածում հնչել են մի շարք հզոր պայթյուններ, որոնց արձագանքը հասել է նաև Իրաքի Բասրայի նահանգ։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակումն իրականացրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ կիրառելով երեք անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ առնվազն մեկ անօդաչու սարք հասել է նշանակետին և հարվածել ռազմական օբյեկտի տարածքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում