Վերջին երեք օրվա ընթացքում ՃՏՊ-ի պատճառով 3 մարդ է զոհվել
01/12/2014 14:38
Նմանատիպ
Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 26 պատահարի հետևանքով զոհվել է 3 մարդ, 41-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը: Բացահայտվել է խարդախության 18, յուրացման 9, գողության 14, կաշառակերության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, խարդախության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում