ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Հրապարակ»

ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՊՆ-ում նոր պաշտոնան­կություններ են սպասվում՝ «վհուկների որսը» շարունակվում է: Մի կողմից հանրությունը դժգոհ է բանակում տիրող վիճակից եւ մահվան դեպքերի աննախադեպ աճից, մյուս կողմից ՔՊ-ականները դժգոհ են զինվորականներից, համարում են, որ սպայական կազմը լավ չի աշխատել իրենց օգտին:

Չնայած հայտնի է, որ ամենամեծ թվով ձայները ՔՊ-ին բերել է բանակը․ սպաները զինծառայողներին շարվեշարան տարել են քվեարկության եւ ստիպել, որ 16-ի օգտին քվեարկեն: Հիմա իր պաշտոնանկության պահանջներից ուշադրությունը շեղելու, մասամբ ուժեղ նախարար երեւալու համար Պապիկյանը որոշել է մի քանի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկ անել՝ նրանց փոխարինելով երիտասարդ ու վերահսկելի կադրերով:

Մեր աղբյուրն ասաց, որ իշխանությունների թիրախում է հայտնվել, օրինակ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը` իջեւանցի Թեմուր Շահնազարյանը, որն առաջիկայում պաշտոնից կհեռանա:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում