Արտաքին առևտրի կրճատում և նոր պատժամիջոցներ. Թեհրանը պատրաստվում է տևական դիմակայության

Արտաքին առևտրի կրճատում և նոր պատժամիջոցներ. Թեհրանը պատրաստվում է տևական դիմակայության

Իրանի ղեկավարությունն առաջին անգամ բացահայտորեն ընդունել է ԱՄՆ-ի հետ պատերազմի պատճառած տնտեսական ծանր հարվածը։ Երկրի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցների և շրջափակման հետևանքով արտաքին առևտրի ծավալները կրճատվել են մեկ երրորդով, իսկ հոգևոր առաջնորդը հանձնարարել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել բնակչության ծանր վիճակը մեղմելու համար։

Չնայած աճող ճնշումներին՝ Թեհրանը հասկացնել է տալիս, որ չի պատրաստվում նահանջել։ Իշխանությունները հայտարարել են, որ շարունակելու են վերահսկողություն պահպանել Հորմուզի ռազմավարական նեղուցի նկատմամբ և փորձելու են նվազեցնել տնտեսության կախվածությունը ամերիկյան դոլարից։ Պատերազմի 6-րդ ամսում, երբ բանակցությունները մտել են փակուղի, Վաշինգտոնը սկսել է «տնտեսական գրոհի» փուլը՝ նոր սահմանափակումներ մտցնելով Իրանի հետ աշխատող օտարերկրյա ֆինանսական կառույցների, այդ թվում՝ եգիպտական «Banque Misr»-ի նկատմամբ։

Այնուամենայնիվ, Սպիտակ տունը դեռևս ձեռնպահ է մնում Իրանի խոշորագույն առևտրային գործընկերների՝ Չինաստանի և Հնդկաստանի դեմ կտրուկ քայլերից, քանի որ դա կարող է հարվածել հենց համաշխարհային տնտեսությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում