Նավթային շոկ. Իրանում և Ուկրաինայում ընթացող հակամարտությունները խաթարել են գլոբալ մատակարարումները

Նավթային շոկ. Իրանում և Ուկրաինայում ընթացող հակամարտությունները խաթարել են գլոբալ մատակարարումները

Reuters-ի հաշվարկները ցույց են տալիս, որ համաշխարհային նավթի արտադրության գրեթե կեսը ներկայումս բաժին է ընկնում հակամարտությունների մեջ գտնվող երկրներին։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով սկսված պատերազմը, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության խորացումը առաջացրել են պատմության մեջ նավթի մատակարարման ամենալուրջ ճգնաժամը, որն իր ծավալներով արդեն գերազանցել է նախորդ բոլոր էներգետիկ ցնցումները:

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ հակամարտություններից տուժած երկրներն ապահովում են օրական շուրջ 45 միլիոն տակառ նավթ, ինչը կազմում է համաշխարհային առաջարկի ավելի քան 43%-ը: Իրավիճակն ավելի է սրում այն հանգամանքը, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով շարքից դուրս են եկել ռուսական բազմաթիվ վերամշակող գործարաններ՝ հասնելով մինչև Անդրսիբիրյան Օմսկ, ինչի հետևանքով Ռուսաստանը բախվել է վառելիքի դեֆիցիտի և արգելել բենզինի ու դիզելի արտահանումը:

Վառելիքի գների աճը դարձել է համաշխարհային ինֆլյացիայի հիմնական շարժիչ ուժը՝ բարձրացնելով վարկավորման ծախսերը և նպաստելով ԱՄՆ պետական պարտքի՝ ռեկորդային 40 տրիլիոն դոլարի շեմը հանելուն: Չնայած ՄԷԳ-ն շուկան կայունացնելու նպատակով բաց է թողել արտակարգ պահուստների ռեկորդային ծավալներ, համաշխարհային պաշարները շարունակում են արագորեն նվազել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում