Պետական ակտիվների թվայնացում և կառավարման նոր մոդել․ Կառավարությունում քննարկվել են ՊԵԿԿ-ի առաջարկները
Կարդացեք նաև
Կառավարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկման առանցքում են եղել պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցերը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների թվայնացման, դրանց հաշվառման ու ընթացիկ գնահատման նոր մոտեցումները, ինչպես նաև համակարգում թափանցիկության և հաշվետվողականության ապահովման մեխանիզմները։ Անդրադարձ է կատարվել նաև պետական ակտիվների կառավարման կազմակերպական կառուցվածքի վերանայմանը։
Քննարկումների ընթացքում արծարծվել են պետական գույքի նպատակային օգտագործմանն ուղղված քայլերը, ներկայացվել են տարբեր մասնագիտական դիտարկումներ ու առաջարկներ։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ընդգծվել է ակտիվների կառավարման գործուն մոդելի ձևավորման կարևորությունը, որը կապահովի գույքի հստակ հաշվառում, պետական բյուջեի համար կայուն եկամուտների ձևավորում և կհանդիսանա տնտեսական աճի լրացուցիչ խթան։ Համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է շարունակել ակտիվ աշխատանքները մշակվող մոդելի վերջնականացման ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում