Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
14/09/2026 19:55
Կարդացեք նաև
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ։ Նա ընդգրկվել է 10 անձանցից բաղկացած ցուցակում, որոնց ուկրաինական իշխանությունները մեղադրում են ապատեղեկատվության և ռուսական քարոզչության տարածման մեջ։
Սահմանված պատժամիջոցների փաթեթը նախատեսում է Ուկրաինայի տարածքում ակտիվների արգելափակում, գործունեության լիցենզիաների չեղարկում և իրավական բնույթի այլ սահմանափակող միջոցներ։
Յուլիա Մենդելը Զելենսկիի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2019-2021 թվականներին։ Վերջին ամիսներին նա հանդես էր գալիս Ուկրաինայի նախագահի և իշխող համակարգի ընդունած որոշումների հրապարակային քննադատությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում