ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների ձերբակալմամբ
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեյն Փսակին Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել պահպանել մարդու հիմնարար իրավունքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Փսակին հայտարարել է` մեկնաբանելով Ադրբեջանում իրավապաշտպանների վերջին ձերբակալությունները:
«Մենք խիստ անհանգստացած ենք քաղաքացիական հասարակության նկատմամբ ադրբեջանական կառավարության մտցրած սահմանափակուններով», -ասել է Փսակին:
Նրա խոսքով` ԱՄՆ-ն անհանգստացած է նաեւ այն բանով, որ ադրբեջանական կառավարությունը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները:
Ջեյն Փսակին պաշտոնական Բաքվին կոչ է արել հարգել քաղաքացիների իրավունքները եւ նրանց համար պայմաններ ապահովել սեփական հայացքներն ազատորեն արտահայտելու համար:
«Ադրբեջանի իշխանությունները ապագա կայունությունն ու բարգավաճումը կարող են ապահովել` ստեղծելով պայմաններ քաղաքացիական հասարակության համար», -նշել է Փսակին:
Նրա խոսքով` ԱՄՆ-ի պաշտոնական անձինք Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում