Լեմպարդը 4 մլն կստանա, եթե «Ման. Սիթին» չեմպիոն դառնա

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պարգևավճար կտա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին, եթե ընթացիկ մրցաշրջանում ևս թիմը դառնա Անգլիայի առաջնության չեմպիոն։

Ինչպես գրում է «Daily Star» պարբերականը. Լեմպարդը 4 մլն ֆունտ ստերլինգ կստանա։

«Քաղաքայիններն» այս պահին երկրորդն են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ 13 տուրից հետո նրանք 6 միավորով զիջում են առաջատար «Չելսիին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում