«Արցախի էթնիկ զտումից 3 տարի անց»․ ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ պահանջում է արցախահայերի վերադարձի իրավունքը

«Արցախի էթնիկ զտումից 3 տարի անց»․ ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ պահանջում է արցախահայերի վերադարձի իրավունքը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ միասին մասնակցել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների 3-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։  

Ամերիկացի օրենսդիրը շեշտել է, որ Բաքվի հանցավոր գործողությունների հետևանքով ավելի քան 100,000 հայեր բռնի տեղահանվել են իրենց պատմական հայրենիքից։ Նա հայտարարել է, որ շարունակելու է ակտիվ աշխատանքը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործընկերների հետ՝ Հայաստանի անվտանգությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու, արցախահայության անվտանգ ու արժանապատիվ վերադարձը ապահովելու, ինչպես նաև ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցելու ուղղությամբ։  

ԱՄՆ կոնգրեսականի այս հայտարարությունն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ համատեղ քայլերը հերթական անգամ ընդգծում են, որ չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության լռությանն ու զիջողական քաղաքականությանը, միջազգային հարթակներում արցախահայության արդար իրավունքների և բռնազավթված հայրենիք վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում