Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից հիշատակել է Հայոց ցեղասպանությունը և քննադատել Էրդողանին

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից հիշատակել է Հայոց ցեղասպանությունը և քննադատել Էրդողանին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ սրելով հրապարակային հակամարտությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Նյու Յորքում ունեցած ելույթի ընթացքում Նեթանյահուն Թուրքիայի նախագահին անվանել է բռնապետ և նրան մեղադրել Հայոց ցեղասպանությունը ժխտելու, հազարավոր քրդերի սպանության, Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին պատսպարելու, Հյուսիսային Կիպրոսը օկուպացնելու և քաղաքական ընդդիմադիրներին ճնշելու մեջ։

Այս հայտարարությունները հնչել են ՄԱԿ-ի ընդհանուր քննարկումների ֆոնին, որտեղ կենտրոնական թեմաներն են Գազայի հատվածում ընթացող պատերազմն ու Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 22-ին, Էրդողանը նույն ամբիոնից խիստ քննադատության էր ենթարկել Իսրայելի գործողությունները պաղեստինցիների նկատմամբ։

Նեթանյահուի ելույթն ընթացել է Նյու Յորքում բողոքի ակցիաների և ՄԱԿ-ի նիստերի դահլիճում ակնհայտ դիմադրության պայմաններում․ երբ նա բարձրացել է ամբիոն, բազմաթիվ պատվիրակություններ լքել են դահլիճը։ Հայոց ցեղասպանության թեման վերջին շրջանում պարբերաբար հայտնվում է Իսրայելի և Թուրքիայի միջև քաղաքական հակամարտության օրակարգում, քանի որ Նեթանյահուն նախկինում ևս հղում է արել Ցեղասպանության ժխտման փաստին՝ ի պատասխան Էրդողանի քննադատությունների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում