«Ռոսատոմը» հայտարարել է «Նաիրիտ» նախագծի շուրջ Հայաստանի հետ համագործակցության մասին

«Ռոսատոմը» հայտարարել է «Նաիրիտ» նախագծի շուրջ Հայաստանի հետ համագործակցության մասին

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը հույս ունի նաև համապատասխան աջակցություն ցուցաբերել հայ գործընկերներին։

Բացի այդ, Լիխաչովը նշել է, որ ակտիվ աշխատանքները շարունակվում են նաև Հայկական ատոմային էլեկտրակայանում։ Նա ընդգծել է, որ ընկերությունը շարունակելու է իր ներկայությունը Հայաստանում, քանի որ ընդլայնում է կայանը, իսկ թե որ ուղին ընտրել՝ կորոշի Հայաստանի ղեկավարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում