«Մեծ ստախոս». ԻՀՊԿ-ն կոշտ արձագանքել է Թրամփի հայտարարություններին

«Մեծ ստախոս». ԻՀՊԿ-ն կոշտ արձագանքել է Թրամփի հայտարարություններին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «մեծ ստախոս»՝ մեղադրելով նրան ամերիկացիներից ճշմարտությունը թաքցնելու մեջ, ինչը վերաբերում է ինչպես Իրանի միջուկային ծրագրին, այնպես էլ Պարսից ծոցից էներգակիրների մատակարարման իրանական շրջափակման արդյունավետությանը։ Մոհեբբին ընդգծել է, որ թշնամին շատ լավ գիտի, որ Իրանը չի ձգտում տիրանալ միջուկային զենքի, և Վաշինգտոնի խնդիրը ոչ թե միջուկային ծրագիրն է, այլ Իրանի հզորությունը, որը նրանք ցանկանում են կործանել։

ԻՀՊԿ ներկայացուցիչը նաև հերքել է ամերիկյան կողմի պնդումները, թե Իրանը կորցրել է վերահսկողությունը Հյորմուզի նեղուցի նկատմամբ։ Նրա խոսքով՝ այն փաստը, որ ամերիկացիներին մեծ ծախսերի, խնդիրների և բարձր ռիսկի գնով հաջողվում է գիշերվա քողի տակ փոքր նավերով մի քանի հարյուր տակառ նավթ անցկացնել, ամենևին չի նշանակում, թե նեղուցը բաց է։ Մինչդեռ, Kpler վերլուծական ընկերության տվյալներով, սեպտեմբերին Հյորմուզի նեղուցով նավթի արտահանման որոշակի աճ է գրանցվել՝ հասնելով օրական մոտ 10 միլիոն տակառի, ինչը կազմում է մինչ պատերազմական ծավալների շուրջ կեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում