Բելգիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչներ

Բելգիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչներ

Բելգիան նախատեսում է մինչև ընթացիկ տարվա վերջ Ուկրաինային փոխանցել երեք F-16 կործանիչ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի փոխանցմամբ՝ ինքնաթիռների ստացման գործընթացն իրականացվելու է արագացված ընթացակարգով։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան արդեն ստացել է F-16 կործանիչների համար նախատեսված ռազմամթերքի հրատապ մատակարարումներ Բելգիայից և այլ երկրներից, մասնավորապես՝ Իսպանիայից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում