ԲՀԿ-ն դիմել է ԵԽԽՎ. ԿԸՀ-ն անօրինական է զրկել մանդատներից
Կարդացեք նաև
Հոդված
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է ԵԽԽՎ-ին, ԵՄ-ին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ պահանջելով հետընտրական մշտադիտարկում իրականացնել Հայաստանում։ ԲՀԿ-ն ընդգծել է, որ միջազգային կառույցները չպետք է սահմանափակվեն միայն խախտումների արձանագրմամբ, այլ պետք է գնահատական տան քաղաքացիների իրավունքները ոտնահարող պետական որոշումներին։
Հայտարարության հիմքում ԵԽԽՎ վերջնական զեկույցն է, որտեղ Վեհաժողովը «խիստ անբավարար» է համարել ԿԸՀ որոշումը՝ 3 տեղամասերի արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Ըստ ԵԽԽՎ-ի՝ այդ տեղամասերի ձայները հաշվարկելու դեպքում ԲՀԿ-ն կանցներ 4%-անոց շեմն ու կստանար մանդատներ։ Կուսակցությունը պահանջել է նաև միջազգային գնահատական տալ Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորմանն ու քաղաքական հետապնդմանը՝ հայտարարելով նրան ազատ արձակելու համար պայքարը շարունակելու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում