Ադրբեջանի վտարանդի ընդդիմությունը հավաքվել է Ստրասբուրգում. Եվրոպայից պահանջում են ճնշում գործադրել Բաքվի վրա
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 26-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Ադրբեջանի վտարանդի քաղբանտարկյալների և լրատվամիջոցների առաջին համաեվրոպական կոնգրեսը, որին մասնակցել են վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ և քաղհասարակության ներկայացուցիչներ։
Միջոցառման ավարտին ընդունվել են մի շարք բանաձևեր՝ ուղղված եվրոպական և միջազգային կառույցներին։ Մասնակիցները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գտնվող քաղբանտարկյալներին, ապահովել հիմնարար ազատությունների հարգումը և իրականացնել դեմոկրատական բարեփոխումներ։ Հատկանշական է, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2026 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը զբաղեցնում է խայտառակ 171-րդ տեղը՝ 180 երկրների շարքում, ինչը վկայում է Բաքվի բռնապետական ռեժիմի կողմից ազատ խոսքի նկատմամբ իրականացվող համատարած ճնշումների մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում