Փակ դպրոցներ, հրդեհված շենքեր ու 5000 ձերբակալված. Ֆրանսիայում աշակերտների բողոքի ալիքը մեծանում է
Կարդացեք նաև
Ֆրանսիայում կրթական համակարգի շուրջ ճգնաժամն էլ ավելի է խորանում: Երկուշաբթի օրվանից երկրում փակ է մնում ավելի քան 400 դպրոց։ Կառավարությունը հայտարարում է, որ ավագ դպրոցականների զանգվածային ցույցերի պատճառով անհնար է ապահովել ուսումնական հաստատությունների անվտանգությունը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ անկարգությունների ընթացքում երկու տասնյակից ավելի դպրոցներ թալանվել ու հրդեհվել են:
Բողոքի ակցիաների սկզբից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, վիրավորվել է 170 աշակերտ և կրթության ոլորտի 78 աշխատակից: Ձերբակալվածների թիվն անցնում է 5000-ից, որոնց մեծ մասն անչափահասներ են: Ֆրանսիացի աշակերտները բողոքում են դպրոցական համակարգի խնդիրներից, հատկապես՝ ֆինանսավորման կրճատումներից, ինչը հանգեցրել է ուսուցիչների պակասի, ուսումնական օրվա երկարացման, դասասենյակների վատ հագեցվածությանն ու շենքերի հակասանիտարական վիճակին:
Ակցիաները սկիզբ են առել Փարիզի արվարձաններից՝ ծայրահեղ ձախ քաղաքական ուժերի բացահայտ աջակցությամբ, ապա արագ տարածվել ողջ երկրով մեկ: Մի շարք շրջաններում բողոքի ալիքը վերածվել է ոստիկանության հետ բախումների, որոնք իրավապահները փորձել են ճնշել ուժի կիրառմամբ: Ներքին գործերի նախարարությունը ծայրահեղական շարժումներին է մեղադրում իրավիճակը դիտավորյալ սրելու համար:
Արդեն երեքշաբթի սպասվում է բողոքի ակցիաների նոր՝ ավելի մասշտաբային փուլ: Ցույցերին պատրաստվում են միանալ նաև ուսուցիչների ու ուսանողների միությունները, որոնք դատապարտում են ոստիկանության «չափից ավելի կոշտ» գործողությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում