Զելենսկի. Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են թուրքական նավին․ տուժածների թվում ադրբեջանցիներ են

Զելենսկի. Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են թուրքական նավին․ տուժածների թվում ադրբեջանցիներ են

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Սև ծովի չեզոք ջրերում տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում երկու անօդաչու թռչող սարքեր հարված են հասցրել եգիպտացորեն տեղափոխող թուրքական քաղաքացիական նավին։

Զելենսկու փոխանցմամբ՝ նավի վրա գտնվել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ։ Հարձակման հետևանքով զոհվել է նավապետը, անձնակազմի ևս մեկ անդամի ճակատագիրն առայժմ պարզված չէ, իսկ 11 հոգու հաջողվել է փրկել, որոնցից մեկը ստացել է վիրավորում։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևն ու միջազգային գործընկերները նախկինում բազմիցս առաջարկներ են ներկայացրել Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Նա ընդգծել է միջազգային ջանքերի անհրաժեշտությունը՝ համաշխարհային պարենային անվտանգությունն ու ծովային անվտանգության կանոնները պահպանելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում