«Մեր միջնորդությունը չենք պարտադրում». Մոսկվան հայտարարում է Երևանին ու Բաքվին աջակցելու պատրաստակամության մասին

«Մեր միջնորդությունը չենք պարտադրում». Մոսկվան հայտարարում է Երևանին ու Բաքվին աջակցելու պատրաստակամության մասին

Ռուսաստանն իր միջնորդությունը չի պարտադրում Ադրբեջանին ու Հայաստանին, սակայն պատրաստ է ընկերաբար աջակցություն ցուցաբերել խաղաղության հասնելու համար, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մեր միջնորդությունը գործընկերներին չենք պարտադրում։ Միշտ պատրաստ ենք ընկերաբար արձագանքել Երևանի և Բաքվի խնդրանքին՝ ցուցաբերելու պահանջվող աջակցությունը՝ Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղության և բարօրության հասնելու նպատակով», — նշել է ռուս դիվանագետը։

Գործակալությունը հիշեցնում է, որ 2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ եղան ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում