ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ պետք է ստանան։
Նրանք կարծում են, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը պարզապես քավության նոխազ է դարձել․ պետք է դրվի տնօրենի՝ Անդրանիկ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կապված՝ թիմում չկա միակարծություն․ նրա կողմնակիցները պնդում են, թե սահմանախախտ զինվորով պետք է զբաղվեին ԱԱԾ սահմանապահ զորքերը, նրան չսիրողները պնդում են, որ եթե բանակն իր տեղում լիներ, միջադեպ չէր գրանցվի։ Չի բացառվում, որ ԱԱԾ տնօրենը կանչվի խորհրդարան։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում