Գերմանիան կհարկի քաղցր ըմպելիքները․ կառավարությունում ծանր համաձայնության են եկել

Կարդացեք նաև

Գերմանիան կհարկի քաղցր ըմպելիքները․ կառավարությունում ծանր համաձայնության են եկել

Մեկ շաբաթ տևած թեժ վեճերից ու քաղաքական տարաձայնություններից հետո Գերմանիայի իշխող կոալիցիային ի վերջո հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ «շաքարի հարկի» ներդրման շուրջ։ Ըստ BILD պարբերականի փոխանցած տեղեկությունների՝ նոր կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հուլիսի 1-ից և տարածվելու է այն արտադրողների վրա, որոնք տարեկան շշալցնում են ավելի քան մեկ միլիոն լիտր քաղցր ըմպելիք։ Սահմանված այս բարձր շեմը հնարավորություն է տալիս ազատել փոքր ու միջին ձեռնարկություններին լրացուցիչ ֆինանսական ու բյուրոկրատական բեռից։ Շաքարի հարկին զուգահեռ երկրում մտցվելու է նաև պլաստիկի հարկ։ Նախագծի շուրջ քննարկումները բավականին բարդ են ընթացել. Ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը սկզբում առաջարկում էր հարկման եռաստիճան համակարգ՝ կախված ըմպելիքի մեջ շաքարի պարունակությունից, որտեղ դրույքաչափերը հասնում էին մինչև 38 ցենտի՝ մեկ լիտրի համար։ Այնուամենայնիվ, քաղաքական բանակցությունների արդյունքում հաղթել է քրիստոնեա-դեմոկրատական աջակողմյան บլոկի դիրքորոշումը, և ֆինանսների նախարարը ստիպված է եղել գնալ զիջումների՝ համաձայնելով երկաստիճան հարկման մոդելին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում