Կարդացեք նաև
Ռուսաստանի «Ռուսպրոդսոյուզ»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումները զգալի ազդեցություն չեն ունեցել ռուսական շուկայի վրա։ Նրա խոսքով՝ ռուս սպառողների համար այդ որոշումն աննկատ է անցել, քանի որ ռուսական ներմուծման մեջ հայկական արտադրանքի բաժինը փոքր էր՝ կախված ապրանքախմբից կազմելով ընդամենը 1-ից 7 տոկոս։
Վոստրիկովն ընդգծել է, որ սահմանափակումները գրեթե չեն ազդել Ռուսաստանի ապրանքային տեսականու և գների վրա։ Նրա գնահատմամբ՝ հիմնական հարվածը հասցվել է հենց հայ արտադրողներին, որոնց համար ռուսական շուկան մի շարք ապրանքատեսակների գծով հանդիսանում էր իրացման միակ հիմնական ուղղությունը։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսից սահմանափակել էր Հայաստանից ձկնամթերքի և բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումն ու տարանցումը, իսկ հուլիսի վերջից՝ նաև կաթնամթերքի ներկրումը։ Ռուսական կողմի պնդմամբ՝ այս քայլերը պայմանավորված են որակի պատշաճ վերահսկողության բացակայությամբ և քաղաքական ենթատեքստ չունեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում