ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այցի շրջանակներում Անտոնիո Գուտերեշը կմասնակցի COP17-ի աշխատանքներին և հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում