«Արդեն 3 տարի է՝ պատանդի կարգավիճակով պահվում են Բաքվում»․ Տիգրան Աբրահամյանի գրառումը Դավիթ Մանուկյանի ծննդյան օրվա առթիվ

«Արդեն 3 տարի է՝ պատանդի կարգավիճակով պահվում են Բաքվում»․ Տիգրան Աբրահամյանի գրառումը Դավիթ Մանուկյանի ծննդյան օրվա առթիվ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրվան։ Նախկին պատգամավորը մասնավորապես գրել է․

«ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է:

Արդեն 3 տարի է՝ Մանուկյանն ու շուրջ 2 տասնյակ հայեր պատանդի կարգավիճակով պահվում են ադրբեջանական բանտերում:

Ադրբեջանն այս մարդկանց թեման, որպես հակահայկական քարոզչության կարևոր ուղղություն, անօրինական դատավճիռներից բացի, նաև մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներով:

Դավիթի ընտանիքի անդամներին և հարազատներին համբերություն ու կամք եմ մաղթում՝ այս ծանր փուլը հաղթահարելու համար:

Ազատություն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում